Համացանցում լայն տարածում է գտել տեսանյութը, որում տղամարդը բռնություն է գործադրում պարուհու նկատմամբ, գրում է RT-ն:

 

Տեսանյութում, որը նկարահանվել է Պակիստանում, երիտասարդ աղջիկը պարում է խնջույքի ժամանակ: Հանկարծ մի տղամարդ ոտքով հարվածում է նրան: Վերջինս, ենթադրաբար, ընկնում է բեմից, քանի որ, ինչպես երևում է տեսագրությունում, մյուս հյուրերը ապշահար  նայում են դեպի ներքև:

Պարբերականի հաղորդմամբ՝ տղամարդու արարքի պատճառն աղջկա «սադրիչ» պարն է եղել:

Պակիստանի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղամարդն ասել է. «Չի թույլատրվում, որ աղջիկը նման խայտառակ ձևով պարի ուրիշների առջև»: