Նորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և սոցցանցերի օգտատերերին: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:
Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը պարզել է, որ իր դուստրը սև առատ մազեր ունի հղիության 34-րդ շաբաթում, երբ կատարել է ուլտրաձայնային հետազոտություն: Կինը նշել է, որ դա իրեն անսովոր զարմացրել է:
Երբ ծնվել է Մայա անունով աղջնակը, բուժանձնակազմը նշել է, որ ամբողջ ժամանակ նրանք երբեք չեն տեսել նորածնի նման երկար մազեր:
Բոնդը նշում է, որ նույնիսկ անցորդները ուշադրություն են դարձնում նրա դստեր փարթամ մազերին: Ավելին, բժիշկներին նույնպես անհասկանալի է աղջկա մազերի «աննորմալ» աճի պատճառը: