«Crocus Group»- ի գործադիր տնօրեն Արազ Ագալարովի որդին և Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ միլիարդատեր Էմին Ագալարովը ճգնաժամի պատճառով վաճառել է իր ավտոպարկի երեք մեքենաները: Այս մասին նա պատմել է РБК- ին տված հարցազրույցում:
Ըստ Էմին Ագալարովի, Crocus Group-ը ապրում է ծանր ժամանակներ: Եթե նույնիսկ Էմինը վաճառի իր մնացյալ բոլոր ավտոմեքենաները, բոլոր 15 հազար աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար դեռ բավարար գումար չի լինի: «Եթե վաճառեմ իմ վերջին մեքենաները, ես չեմ կարող նույնիսկ վճարել այդ աշխատակիցների 10 տոկոսի աշխատավարձը։Մենք ստիպված էինք վարկ վերցնել աշխատավարձերի համար», - ասել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ Crocus Group- ի ղեկավար Արազ Ագալարովը իր բիզնեսը համեմատել էր խորտակվող նավի հետ ՝ հաղորդելով աշխատողներին աշխատավարձերի վճարման համար միջոցների բացակայության մասին։
Հարցազրույցը՝ ստորևը (20:00 րոպեից )
Посмотреть эту публикацию в Instagram