Ցյուրիխի Համալսարանական հիվանդանոցի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսից մահացած հիվանդին դիահերձելիս արյունատար անոթների լայնացում է հայտնաբերել: Այս մասին նա գրել է The Lancet ամսագրում:

Նա պարզել է, որ COVID-19-ով հիվանդների մոտ նկատվում է արյան անոթների արագացված աճ և արյան մակարդման աճ'գրիպով հիվանդների համեմատությամբ:

Նշվել է նաև, որ ծանր ձևով զարգացող հիվանդությանը զուգահեռ օրգանիզմում նկատվում են ներքին օրգանների ախտահարումներ և սուր երիկամային անբավարարություն:

Այս կապակցությամբ գիտնականն ենթադրել է, որ կորոնավիրուսը ազդում է ոչ թե թոքերի վրա, այլ արյունատար անոթների վրա: