Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն դիմակ է կրել: Դա տեղի է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ:
Focus Online-ի հրապարակած լուսանկարում նա Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակ է կրում և կանգնած է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ:
Հունիսի 29-ին Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առջև պաշտպանական դիմակով չի հայտնվում:
Մերկելը պատասխանել է, թե պահպանում է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի և քթի պաշտպանություն հարկաոր չէ: Ըստ որում նա հավելել է, որ դիմակ է կրում, երբ գնում է՝ գնումներ կատարելու: Մերկելը նաև նշել է, որ հետագայում «տակավին կլինեն» իրեն դիմակով տեսնելու «հնարավորություններ»՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը: