ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա է` ընդդեմ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ նախկին համայնքապետը պետք է վերականգնվի իր պաշտոնում, իսկ գյուղացիները չեն ցանկանում:
Հեղափոխությունից հետո բողոքի ակցիաների միջոցով բնակիչները ստիպել են Ռազմիկ Մարգարյանին հրաժարական տալ՝ 2018-ի հուլիսի 2-ին: Վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն, որից հետո, ըստ կարգի, ավագանին պետք է արձանագրեր այդ հրաժարականը, որպեսզի Մարգարյանը պաշտոնապես ազատված համարվեր։ Սակայն ավագանին այդպես էլ չի արձանագրել։
Երեկ տեղի ունեցած ակցիան այսօր ավելի կոշտ շարունակություն է ունենում, եղեգնուտցիները բարիկադներ են սարքել ու ճանապարհը փակել են, իրենց պահանջի մեջ հստակ են, թույլ չեն իրենց կամքին հակառակ որոշում իրականացվի:
Եղեգնուտցիները պահանջում են վարչապետի ու մարզպետի հետ հանդիպում: