Ճապոնիայի  Հիգաշիուրա քաղաքում ոստիկանները  ձերբակալել են Խաբեբային, ով ծակել է մեքենաների անիվները՝ կանանց ժամադրելու համար: Այդ մասին հայտնում է South China Morning Post հրատարակչությունը:

Ոստիկանները դեպքի արթիվ քննություն են սկսել այն բանից հետո, երբ 43-ամյա մի բնակչուհի սուպերմարկետից վերադառնալիս նկատել էր, որ իր ավտոմեքենայի անվադողը ծակվել է, իսկ նրան անծանոթ մի տղամարդ օգնություն է առաջարկել։ Կնոջը դեպքը տարօրինակ է թվացել, քանի որ նախորդ տարի նույն տեղում իր հետ նույն դեպքն է պատահել։

Ոստիկանները ուսումնասիրել են սուպերմարկետի տեսախցիկները և հայտնաբերել մի տղամարդու, ով վնասել էր կնոջ մեքենան, այնուհետև հետևել նրան իր սեփական մեքենայով։

Նրանց հաջողվել է հաստատել, որ հարձակվողը  Յոշիտո Հարադան է և սա նրա մասնացությամբ առաջին խաբեությունը չէ։  Ձերբակալությունից հետո նա բացատրել է իր արարքը ՝ ասելով, որ ցանկանում էր հանդիպել կնոջ հետ և ժամադրել նրան:

: