Ինձ բերման ենթարկեցին, որովհետև գործող իշխանությունները բառիս բուն իմաստով ատում են ՀՀ ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանները դարձել են այս ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն։

 

«Ես ծխում էի և ծխելու ընթացքում դիմակը իջեցրել էի, բնականաբար ոչ ոք դիմակով չի կարող ծխել ու երբ ծխախոտը աղբարկղն էի նետում, ոստիկանը մոտեցավ ինձ և պահանջեց դիմակը դնել, ես ասացի, որ մեծ սիրով դնում եմ դիմակը, քանի որ վրան գրված է «Սուտ Նիկոլ»։ Այդ պահին ինձ մոտեցավ մի ալեհեր տղամարդ և ասաց՝ Էդ ո՞վ ա սուտ Նիկոլը և ոստիկանն այդ պահին հարձակվեց  ինձ վրա, կա տեսանյութը, բայց ես չեմ հրապարակի։ Ոստիկանությունը, ցավոք սրտի, դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը»,-ասաց Սամսոնյանը։