«Պիկապերները» կազմել են Ռուսաստանի այն քաղաքաների ռեյտինգային ցանկը, որտեղ իրենց հեշտությամբ է հաջողվում առանց պարտավորությունների սեռական հարաբերություն ունենալ աղջիկների հետ։ Այդ ցանկը հրապարակել է «МК»-ն։

Ամենափորձառու գայթակղողները նորեկների համար տարածել են այդ ցանկը համացանցային ֆորումներում։ Իրենց ցուցակը նրանք կազմել են այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Առաջին հորիզոնականում է քաղաք Իվանովը, երկրորդում՝ Կոկտեբելը, իսկ երրորդում՝ Պենզան։ Երկրորդ եռյակում են հայտնվել Սևաստոպոլը, Յալթան և Սոչին, իսկ ահա Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան հայտնվել են 7-րդ և 9-րդ հորիզոնականներում։ Ընդհանուր՝ ցուցակում են հայտնվել 20 քաղաք։

Պրոֆեսիոնալ գայթակղողներից մեկը հայտարարել է, որ այդ ցանկի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն այդ քաղաքներ։