Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանի եւ նրա դստեր՝ Արադհի կորոնովիրուսի թեստերի պատասխանները դրական են։ Այս մասին հայտնում է PTI-ն՝ վկայակոչելով Մահարաշտրա նահանգի Առողջապահության նախարարությանը։
Ըստ այդ տվյալների՝ դերասանուհու թեստերն արվել են այն բանից հետո, երբ ավելի վաղ կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են տեղափոխվել նրա սկեսրայրը՝ հնդիկ դերասան Ամիտաբհա Բաչչանին եւ նրա ամուսինը՝ դերասան եւ ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանին: Այդ ժամանակ էլ որոշվել է ստուգել բոլոր նրանց, ովքեր շփվել են հիվանդացածների հետ։
Առայժմ Այշվարիա Ռայի կամ նրա ընտանիքի անդամներից այս առիթով մեկնաբանություն դեռ չի ստացվել: