Հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, գրում է PanARMENIAN.Net-ը' վկայակոչելով իր աղբյուրին:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:
Մանրամասները' սկզբնաղբյուր կայքում