Առաջնագծում երեկ գնալով կրակոցները քչացել են, իսկ գիշերը ժամը 00.15-ից սկսած լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային զենքեր եւ այլն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Մինչեւ այդ ժամը որոշակի ակտիվություն է եղել, որոշակի կրակոցներ: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում:

Այս պահի դրությամբ անդորրը շարունակվում է: Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-ասաց նա: