Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը, թե 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացավում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակը: Հավանաբար, սա նոր համալրված տեսակ է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել:
«Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն»,-ասաց նա:
Անդրադառնալով իսրայելական արտադրության ԱԹՍ խոցելուն, նա ընդգծեց. «Hermes 900 ԱԹՍ-ն թանկարժեք, բարձր տեխնոլոգիական սարք է եւ ինչպես հայտնի իսրայելցի բլոգերներից մեկն էր նշել, այն թռչող ուղեղային կենտրոն է: Այո, ՕՍԱ-ԱԿՄ համալիրն է, որը տեղում արդիականացվում է: Մեր ռազմաարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է ՕՍԱ-ԱԿՄ մոդեռնիզացիայի տեխնոլոգիաները: վերջին տարիներին, ապրիլյանի ժամանակ, դրանից առաջ, ադրբեջանական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման լավագույն գործիքը, կարելի է ասել, մեզ մոտ այս պահին այդ համալիրներն են»: