Հուլիսի 14-ին ադրբեջանական հրետակոծությունից այրվել է Այգեպարի բնակիչ Լիդա Եղիազարյանի տան տանիքը: Բարեբախտաբար Լիդա տատիկն այդ պահին տանը չի եղել: Տան վնասվածքներն առաջացել են արկի պայթյունից: ArmLur.am-ն այսօր այցելել է Լիդա տատիկին, զրուցել նրա հետ: Մեր այցի ընթացքում այնտեղ էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուշագրավ է, որ Լիդա տատիկի տանը մեկ օր գիշերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր տիրում, սակայն երեկվանից սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցների ինտենսիվությունն էլ նվազել է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում