«Հայաստանը պատասխան է տալու Ադրբեջանի հետ սահմանին՝ Թովուզի շրջանի տարածքում, կատարված սադրանքի համար, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանն արդեն անցնում է բոլոր սահմանները:
«Անհրաժեշտության դեպքում մենք քայլեր կձեռնարկենք Թովուզի վրա հարձակման կապակցությամբ: Ադրբեջանի ցավը մեր ցավն է: Ես ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք դա: Մենք հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչելու անհնարինության մասին: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ մեր լեզուն, կրոնը, պատմությունը, մտածողությունը մեկ է: Թուրքիան, Թուրքիայի Զինված ուժերը աջակցել են և կշարունակեն աջակցել Ադրբեջանին», - ասել է Աքարը: