Թվում էր, թե Հայաստանի սահմանին օրեր շարունակ ձգվող լարված իրավիճակը, թշնամու սադրանքները և մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքը պետք է ստիպեր իշխանությանը առնվազն այս փուլում մի կողմ դնել ներքաղաքական դիվիդենտներ շահելու անհագ ցանկությունը և հասարակությանը համախմբման կոչով հանդես գալ՝ փակելով այդ նույն հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանելու ամոթալի էջը: Սակայն, սպասումները և իրականությունը չհամընկան: Ավելին՝ իշխանական թիմում և մերձիշխանական շրջանակներում գտնվեցին մարդիկ, որոնք չխորշեցին անգամ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունները «սաղացնել» ընդդիմության` «նախկինների և նրանց հետ հավասարեցված ուժերի» վրա՝ պնդելով, որ «նախկիններն» են պատվիրել այդ հարձակումը՝ վարչապետ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով: Մյուս խումբն էլ սլաքները տանում էր 2016-ի և 2020-ի մեջև զուգահեռներ անցկացնելու ուղղությամբ՝ փորձելով ապացուցել, որ հայոց բանակի հաջողությունների գլխավոր գրավականը երկրում տեղի ունեցած հեղափոխությունն էր:

 

Օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, ով ճակատագրի հեգնանքով գլխավորում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ու մի տարուց ավելի քչփորում էր Ապրիլյան պատերազմի «թաքուն էջերը», փորձում է ձվի մեջ մազ գտնել։ Վերջում էլ հայտարարեց, որ իրենց կողմից փութաջանորեն տարածված տեղեկությունները, առ այն, որ մեր զինվորները փամփուշտ չունեին, հաց չունեին, ջուր չունեին, բահերով էին կռիվ տալիս մինչև ատամները զինված թշնամու դեմ, սուտ էր։ Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարում է. «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ նաև զգոնության առումով»: Ուշագրավն այն է, որ թե՛ 3րդ կորպուսի հրամանատարը՝ Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովը, ում հորը այսօր իշխանությունները դատում են, թե՛ ԳՇ պետը՝ Օնիկ Գասպարյանը, Անդրանիկ Քոչարյանի ասած՝ «այն ժամանակվա» կադրեր են, ովքեր այսօր պատվով ու փառքով են կատարում իրենց առաջադրանքը: 


Իմ Քայլի մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հայտարարում է, որ «Բանակում մթնոլորտ է փոխվել, այն այլևս գողանալու, հարստանալու համար չէ»: Եվ սա ասվում է մի պարագայում , երբ բանակից գողության որևէ դեպք այդպես էլ չհաստատվեց:


Ժանրի կանոններում է նաև Իմ Քայլի պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը:

Թունյանից հետ չի մնացել իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արման Բոշյանը 


Իմ Քայլի պատգամավոր, մեկ տարի առաջ տերունական աղոթքը ծաղրող Արմեն Փամբուխչյանը այժմ էլ ներքին ալիևների փնտրտուքի մեջ է: 

Սորոսական պատգամավոր Արտակ Մանուկյանը պնդում է, որ բանակաշինության ոլորտում երբևէ այսքան բան չի արվել, քան վերջին երկու տարիների ընթացքում: 


Սորոսական մյուս պատգամավորը՝ Գևորգ Պապոյանը նախկինների երեք ստերը բացահայտելու «սուրբ գործին» է


Սորոսական ակտիվիստ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրագործվող արշավի առաջամարտիկներից Վահրամ Թոքմաջյանը ծավալուն հոդված է նվիրել վերջին երկու տարիներին՝ բանակաշինության ոլորտում Փաշինյանի ձեռքբերումներին: 

Սորոսական իրավապաշտպան Արթուր Սաքունցը համեմատականներ է անցկացնում 2016-ի հետ: 

Մեկ այլ սորոսական , լրագրողների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նախկիններին առաջարկում է համախմբվել կոյուղու շուրջ: 


Եվ այսպես՝ ինչ նպատակ են հետապնդում հայ զինվորի, հայ գեներալի սխրագործությունները քաղաքական ղեկավարությանը վերագրելու, նախկիններին թիրախավորելու վերը նշված փորձերը, ընդ որում մարդկանց կողմից, որոնց մեծ մասը անգամ բանակում չի ծառայել: Հաշվի առնելով, որ մեծամասամբ այս ֆլեշմոբը տարածվում է սորոսական «ծագում» ունեցող պատգամավորների և ակտիվիստների նախաձեռնությամբ, կասկածից վեր է , որ սորոսականները պարզապես հերթական առիթն են գտել հարվածելու ՀՀ զինված ուժերին, մի բան, ինչը նրանք իրագործում են վերջին երկու տարիների ընթացքում, այն էլ՝ անչափ հետևողական: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ Հայկական Բանակը մինչ հեղափոխություն թույլ և անմարտունակ էր և թևեր առավ միայն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի իշխանության գալուց հետո:Իսկ ինքը Փաշինյանը ոչ միայն հողեր հանձնող չէ, այլ մի բան էլ՝ նոր բարձունքներ է գրավում: Փաստենք, որ հայկական բանակը արդեն 30 տարի է ինչ կայացած կառույց է, որը փառքով և պատվով է կատարում իր առջև դրված բոլոր առաջադրանքները՝ երբևէ չներքաշվելով քաղաքական ինտրիգների մեջ: Վերջին ռազմական հաջողությունների համար մեր ժողովուրդը պարտական ու երախտապարտ է նախ և առաջ մեր արի զինվորներին, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ ԳՇ Օնիկ Գասպարյանին և իհարկե երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին: 

Մյուս նպատակը՝ նախկինների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելն է, միևնույն ժամանակ առնվազն զավեշտալի է, որ դա արվում է իրենց իսկ իշխանության կողմից ստեղծած հանձնաժողովի հերքած թեզերով:

Նման իրավիճակում, երբ երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ՝ իշխանությունների համար գերխնդիր պետք է լիներ ազգի միասնականության ամրապնդումը , սակայն, ցավով նշենք, որ գործող իշխանությունները պարզապես ունակ չգտնվեցին վեր կանգնելու սեփական քաղաքական շահերից և շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու երկամյա ավանդույթը: