Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի գիտնականները, որոնք մասնագիտացած են քաղցկեղի դեմ դեղամիջոցների փնտրտուքի մեջ, հանգել են այն եզրակացությանը, որ դիետան օգնում է զգալիորեն դանդաղեցնել չարորակ գոյացությունների աճը: Փորձագետները նշել են, որ լավ արդյունքի են հասնում այն պացիենտները, որոնք դիմում են ժամանակավոր սովահարության կամ պահում են քիչ կալորիականությամբ դիետա՝ սպիտակուցների և ամինաթթուների նվազ պարունակությամբ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճաժամկետ սովահարությունը կարող է պաշտպանել առողջ բջիջները քիմիաթերապիայից՝ միաժամանակ քաղցկեղային բջիջները դարձնելով ավելի խոցելի բուժման համար: