Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել։ Վերջիններս բողոքի ակցիա են իրականացնում։ 

 

Երեւանի քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առեւտրականներին առաջարկում է այսօր ապրանքը վաճառել Կոմիտասի շուկայում, մինչեւ կփորձեն առավել հարմար տարածք գտնել:

«Այնտեղ բոլորիդ համար տեղ կա, անվճար տարածք ենք տրամադրելու»,- առեւտրականներին դիմեց Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը:

Առեւտրականները, սակայն, հրաժարվեցին՝ նշելով, որ իրենց հաճախորդները Կոմիտասի շուկա չեն գա:

«Մենք գերադասում ենք մեր մթերքը տանենք մանկատուն: Հաջորդ շաբաթ էլի գալու ենք էստեղ ու մեր ապրանքը վաճառենք»,- ասաց առեւտրականներից մեկը: