Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու հայտնի` Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

 

«Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։

-1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։շ

-Այս տարի պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող ամենամյա Վարդավառի մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։

-Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ»։