Հուլիսի 20-ին Ֆրանսիայում ուժի մեջ Է մտել հասարակական շենքերում պարտադիր պաշտպանական դիմակներ կրելու դեկրետը: Բոլոր խանութների առջեւ դրված են ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին:

Պահակախումբը հետեւում Է այցելուներին՝ թեեւ իրավունք չունի տուգանելու սահմանված կարգը խախտողներին. դրա համար ստիպված Է ոստիկանություն կանչել: Մի շարք խանութներում տեղակայված են դիմակների վաճառքի ավտոմատներ: Նոր դեկրետի համաձայն՝ դիմակ կրելն անհրաժեշտ Է բանկեր, խանութներ, վարչական հիմնարկություններ, շուկաների շենքեր, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների եւ ֆիրմաների շենքերում աշխատողների համար դիմակ կրելը պատադիր չԷ այն պայմանով, որ նրանք պահպանում են մեկ մետր հեռավորությունը: Ավելի վաղ այնտեղ դիմակ կրելը լոկ ցանկալի Էր, բայց ոչ պարտադիր: Եթե քաղաքացին դիմակ չի կրել հասարակական վայրում, ապա նա պետք Է վճարի տուգանք 135 եվրոյի չափով:

Կրկին առանց դիմակի բռնվելիս տուգանքն աճում Է մինչեւ 1500 եվրո: Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն երեք անգամ առանց դիմակի են բռնում այն շենքում, որտեղ այն կրելը պարտադիր Է, նրան կարող Է սպառնալ բանտարկություն մինչեւ վեց ամիս ժամկետով: Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիները պետք Է դիմակ կրեին տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում, կրոնական կենտրոններում: Ներկայումս այդ վայրերում դիմակը կարելի Է հանել՝ սոսկ զբաղեցնլեով իր տեղը եւ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը: Ֆրանսիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ընդամենը համաճարակն սկսվելուց ի վեր երկրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 174 հազար դեպք: Ավելի քան 105 հազար ախտահարվածներ հոսպիտալացվել են, 30 հազարից ավելի հիվանդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: