«РЕСО» ապահովագրական ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսով դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում տեղի ունեցող անկարգությունների դադարեցմանը: Դիմումը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի անունից, հայտնում է РБК-ն:
Սարկիսովը, մասնավորապես, հայտարարել է, որ ամաչում է նրանց համար, «ովքեր ի ցույց են դրել իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորումը հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց՝ պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:
Հայազգի միլիարդատերը նաև պատրաստակամություն է հայտնել փոխահատուցել ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները և հույս հայտնել, որ ադրբեջանցի գործարարներն էլ իրենց հերթին կփոխհատուցեն հայկական բիզնեսին պատճառված վնասները։