Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորս եղբայրները Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը  մոտ 2 մետր է։

 

Նրանք ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական պատմական Քարե կամուրջի վրա (Վարդանի կամուրջ)։

Նրանք նշել են, որ նմանատիպ խոշոր ձկներ որսում են իրենց պատրաստած հատուկ ձկնորսական կարթերով։ Իսկ այս ձուկը հյուրասիրելու են իրենց ընկերներին։

 

Ձկնորսների խոսքով՝ լոքոն Կարսի շրջակայքում տարածված հայտնի ձկնատեսակներից է։