Գրիպի նոր վիրուսի տարածման մասին է նախազգուշացրել Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։ «Սա ևս մեկ անգամ ընդգծում է գրիպի իմունիզացիայի արդիականությունը այս շրջանում», - ասել է գերատեսչության ղեկավարը:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ այս տարի բնակչության առնվազն 60 %֊ը պետք է պաշտպանված լինի գրիպի պատվաստանյութով: Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ գրիպի դեմ պատվաստումները պետք է մնան կամավոր, բայց այս ընտրությունը նաև «յուրաքանչյուր անձի ծանր պատասխանատվությունն է սեփական առողջության և սիրելիների առողջության համար»:
«Ամենակարևորն այն է, որ իրավասու անձինք հասկանալի կրթական և բացատրական աշխատանքներ տանեն ազգաբնակչության հետ»,- հավելել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ սա ընդհանուր խնդիր է կառավարման բոլոր մակարդակների համար: