Կորոնավիրուսի մասնիկների մեծ մասը մեկ օրվա ընթացքում ոչնչանում է սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությանը:
Խոսքը գնում է մասնիկների մոտ 90%-ի մասին: Մասնիկների ևս 99.9%-ը մահանում է 72 ժամ հետո:
Պարզվել է նաև, որ COVID-19-ի ապաակտիվացումը կախված է ջրի ջերմաստիճանից: Այսպես՝ եռացրած ջրի մեջ այն ոչնչանում է:
Աղաջրի և ծովային ջրի մեջ կորոնավիրուսն ի վիճակի է ապրել, բայց չի բազմանում: Քլորացված ջուրը նույնպես վնասակար է վիրուսի համար:
Նշվում է, որ նման եզրակացությունների են հանգել Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնի մասնագետները՝ կատարված հետազոտությունից հետո: