2020-ի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքի առաջատարը դարձել է չինական հեռահաղորդակցման սարքավորումներ արտադրող Huawei-ը, գրում է Deutsche Welle-ը։ 9 տարվա տարվա ընթացքում առաջին անգամ ընկերությանը հաջողվել է շրջանցել Samsung-ին և Apple-ին: Այս մասին հայտնել է Canalys վերլուծական ընկերությունը։
Ապրիլ-հունիս ամիսներին Huawei-ը վաճառել է 55,8 միլիոն սմարթֆոն, ինչը 5 տոկոսով պակաս է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: