Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Պարզվում է՝ բլոգերը ձերբակալվելու ժամանակ եղել է «դուխով» գրությամբ շապիկով: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Թավշյա հեղափոխության օրերին Ռոմանովը Հայաստանում էր և «Յութուբ»-ի իր ալիքով լուսաբանում էր տեղի ունեցող իրադարձությունները:
Այս անգամ նա լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։
Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի: