Հարկ եմ համարում նշել, որ այս հայկականության դեմ արշավը այսօր չէ, որ մեկնարկել է միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց այդ արշավը երկու տարի շարունակ տեղի է ունենում, դրա մասին թե´ մեր քաղաքական թիմը՝ հանրապետական կուսակցությունը, և թե´ ես անձամբ դեռևս բարձրաձայնել ենք 2018 հուլիսին խորհրդարանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ասուլիսի ժամանակ ԿԳՄՍՆ նոր չափորոշիչների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Երբ նոր կառավարությունը իր ծրագիրն էր բերում, այնտեղ հստակ նշվեց իմ կողմից, որ հայագիտության մասին որևէ բառ չկա։ Ակնհայտ է, որ ազգայինի ու ավանդականի դեմ արշավը այս երկու տարում ավելի մեծ չափերի է հասել։ Մենք տեսանք, որ նրանց քայլողների բանակի շարքերում կան բազմաթիվ ոչ ավանդական արժեքներ կրողներ՝ մեր եկեղեցու ըննդիմախոսներ։ Դրանով պայմանավորված՝ եղավ հարձակում վեհափառի վրա, որի պատճառը հանիսացավ պրն․ Բոլթոնի այցը Հայաստան, երբ որ նա Հայաստանում հայտարարեց, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից և այս աննախադեպ իշխանությունը որևէ առարկություն չարեց։ Բոլոր նրանք, որոնք այսօր հանդես են գալիս այս չափորոշիչների նախագծի դեմ, էն ժամանակատավածում լուռ էին և 2018 թվականին դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ ձայն տվեցին նրանք, որոնք որ արշավ էին ձեռնարկել հայագիտության և հայապահպանության դեմ»,-ասաց Շարմազանովը։
Ըստ Շարամազանովի՝ համեմատականի մեջ դնելով 2007 թվականի ազգային ռամավարությունը ներկայիս ազգային ռազմավարության հետ, երկու շատ կարևոր տարբերություն կտեսնենք․ առաջինը՝ 2007թվականի ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն է նշված, իսկ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ռազմավարության մեջ՝ Հանրապետություն բառը չկա։ Քոչարյանի ժամանակվա ռազմավարության մեջ հստակ որպես նպատակ նշված է հայապահպանությունը, Փաշինյանի ռազմավարության մեջ հայապահպանություն գոյություն չունի, ինչն էլ բնականաբար իր ազդեցությունը պետք է ունենար ԿԳՄՍՆ-ի վրա․ «Գրականության մասին չեմ խոսի, որովհետև ես գրականագետ չեմ, ես կխոսեմ պատմական դասագրքերի չափորոշիչների մասին։ Հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա․ մեկը՝ ԵՊՀ-ում, մյուն էլ՝ Մանկավարժականում, և, իհարկե, մեր ազգային պատմության ինստիտուտը, և որևէ մեկի կարծիքը չափորոշիչը ընդունելիս ներառված չի եղել։ Հիմա ամենամեծ վտանգների մասին․ Հայակական լեռնաշխարհը, որը հայ ժողովրդի հայրենիքն ա, փոխարինվել ա արևելյան Անատոլիա, այսինքն՝ եթե էսպես գնա քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդախ, ինչպես թուրքերն են անվանում։ Երկրորդ՝ աղանդավորական շարժումների մասով Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների մասին, որպես աղանդավորական շարժում նշված չէ որևէ բան, ինձ թվում ա սա պատահականություն չէ։ Հաջորդը՝ Բագրատունյաց շրջանը մենակ Անիի Բագրատունյաց թագավորության մասին կա, էլ ի՞նչ Լոռու թագավորություն, ի՞նչ Սյունիքի թագավորություն, ի՞նչ Արծրունիների թագավորություն՝ ոչ եղել են, ոչ էլ։ Չկան կամավորական շարժումները՝ ոչ Անդրանիկի ա եղել, ոչ Դրոյա եղել, ոչ քեռի ա եղել, ոչ Վարդան ա եղել, եղել են իրանք ու մինչև հիմա իրանց Նիկոլայը։ Ու հետո ասում են սա դեռ վերջնական չափորոշիչ չի »,- նշեց Շարմազանովը։
Նա կարծում է, որ սա պետական քաղաքականություն է, որը նաև թելադրվում է դրսից՝ ակնհայտ է, որ պատմաբանների կողմից հրապարակվեց փաստաթուղթ, որտեղ հստակ նշվեց, որ այս չափորոշիչների հեղինակը 2017-2019 թվականին Թուրքիայում թուրքերի հետ պատմության դասավանդման մեթոդիկայի պատմության չափորիշիչներն է մշակել․ «Ըստ հավաստի լուրերի՝ այդ թուրք-հայկական համատեղ դասագրքի կազամավորման գործում անմասն չեն նաև «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ մասնագետները, քաղաքացիական հասարակությունը, էլիտար մտավորականները պետք է շատ ավելի համարձակ խոսեն և չվախենան մատնացույց անել Նիկոլ Փաշինյանին, և սլաքները ուղղեն միայն ԿԳՄՍՆ-ին․
«Կարանտինային ընդունման ժամանակ ունեն, վեհարանի վրա հարձակվելու ժամանակ ունեն, տրանսգենդերներին պաշտպանելու ժամանակ ունեն, բայց ազգային արժեքները պաշտպանելու ժամանակ չունեն»,- նշեց նա։