Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 298 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 511 մարդ, շարունակում է բուժվել 7930-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է պացիենտ 30 372 ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 768 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 168 164 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1069 է