Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:
Նշվում է, որ պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սեւ եւ սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծխի սյուն է բարձրացել:
Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում: