Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններ գործարկելու մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ներկայիս քաղաքային իշխանության օրոք։ Մասնավորապես, նախորդ տարեսկզբին Երևանի գլխավոր ճարտարապետը հայտարարեց` Աջափնյակում մետրոյի 2 կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ։ 
 
Չնայած Արթուր Մեսչյանի հայտարարությանը՝ մինչ օրս հստակ որևէ քայլ չի կատարվել։ Թեև կարծիքներ են հնչում, որ այս ծրագիրը սառույցին է գրվելու, սակայն քաղաքապետարանից վստահեցում են` նոր կայարան ունենալը սարերի ետևում չէ։ Քաղաքապետարանում նախկինում արված հաշվարկներով կայարան կառուցելու համար հաշվարկել էին 50-150 միլիոն դոլար, սակայն այժմ գումարի չափը հստակեցված է՝ անհրաժեշտ է 50 միլիոն դոլար։ 
 
Ինչպես ասում են՝ խոստումները մշտապես լսում ենք, սակայն «սայլը տեղից չի շարժվում», իսկ ծրագրերի իրականացումը մշուշոտ է թվում։ 
 
Մանրամասները` տեսանյութում