Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել տեղական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը վիրավորել է թուրք զինվորականներին: Իհարկե, գերատեսչությունը դրա համար մեղադրել է «արտերկրում տեղակայված եւ Ադրբեջանի հանդեպ թշնամաբար տրամադրված աղբյուրներին, ինչպես նաեւ որոշ չարամիտների, որոնք ֆինանսավորվում եւ հրահանգներ են ստանում Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից»:
Մասնավորապես, նշվում է, որ Սադիկովը վերջերս կայացած օպերատիվ նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել համատեղ վարժանքների ընթացքում Թուրքիայի վարքագծից եւ վիրավորանքներ է հնչեցրել թուրքական զինուժի հասցեին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ամենը «սուտ» է, որն ուղղված է «բանակի աճող իմիջը խաթարելուն»: