ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ։
Շնորհակալ ենք քաղաքացիներին ահազանգելու համար և հորդորում ենք աջակցել ու հետամուտ լինել նմանօրինակ խնդիրների լուծմանը»։