Սեպտեմբերի սկզբից Ռուսաստանը կվերսկսի իր հարևան երկրների հետ օդային ուղևորափոխադրումները, հայտնում է Ռուսաստանի «Վեստնիկ Ատոր» տուրօպերատորների ասոցիացիան: Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը՝ ներառյալ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան: Փորձագետների կարծիքով՝ նման որոշման մի քանի պատճառ կա: Նախ, Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: Բացի այդ՝ սեպտեմբերին երկիրը նախատեսում է սկսել COVID-19 պատվաստանյութի առևտրային արտադրությունը:
Համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է նաև ԱՊՀ երկրներում։ Բացի այդ՝ նրանք մտադիր են գնել ռուսական պատվաստանյութը, ինչը կօգնի նաև վերականգնել Ռուսաստանի հետ հումանիտար և գործարար կապերը: