Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել են իրենց 2019 թվականի եկամուտների հայտարարագրերը: Համապատասխան հայտարարագրերը հրապարակվում են կառավարության կայքում:

Ըստ հայտարարագրի՝ անցած տարվա ընթացքում Պուտինը վաստակել է 9 միլիոն 726 հազար 595 ռուբլի, այսինքն՝ նրա եկամուտը կազմել է ամսական մոտ 810 հազար ռուբլի: 2018-ի վերջին նախագահը հայտարարագրել էր մոտ 8,65 միլիոն ռուբլի:

Միշուստինի եկամուտը Պուտինի եկամտից մոտ երկու անգամ ավելի է՝ 18,2 միլիոն ռուբլի, իսկ 2018-ի համեմատ նվազել է մոտ 0,7 միլիոն ռուբլով:

 Մեդվեդևը վաստակել էր 11 միլիոն 51 հազար ռուբլի, երբ նա Ռուսաստանի կառավարության ղեկավարն էր: Իսկ 2018 թվականին, երբ նա Դաշնային հարկային ծառայության պետն էր, հայտարարգրել էր 18.9 միլիոն ռուբլի: