Բելառուսում ինտերնետի անջատման արդյունքում տնտեսական կորուստը գնահատել են օրական ավելի քան 56 մլն դոլար, այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով NetBlocks-ին:
     Այդ կորուստները կապված են բանկերի, քարշերինգների, ինտերնետ-խանութների և այլ ծառայությունների աշխատանքի խափանման հետ։
     Ըստ The Bell-ի, Բելառուսում զանգվածային անջատումները տևել են 61 ժամ: Այս պարագայում կորուստները կարող են հասնել 141 մլն դոլարի։
     Ըստ Qrator Labs-ի, ինտերնետի 80%-ն անջատվել է IPv6 արձանագրության մակարդակով, ինչը կարող են անել միայն երկու պետական պրովայդերները։ Խոսքը «Բելթելեկոմի» և թրաֆիկի փոխանակման ազգային կենտրոնի (ՏՓԱԿ) մասին է։
     Forklog-ի փորձագետները կարծում են, որ առանց թրաֆիկի խորը զտման տեխնոլոգիայի (DPI) հնարավոր չէ դա կազմակերպել, չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է «դրսից» միջամտության մասին: Թե ինչ կամ ում նկատի ունի նա, մնում է անհայտ։
     Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի ՏՏ ոլորտի ավելի քան 500 ներկայացուցիչ իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունը քաղաքացիների նկատմամբ․
     «Մենք քաղաքական փորձագետներ չենք, բայց մենք տեխնոլոգիական բիզնեսի փորձագետներ ենք։ Երկրում ձևավորվում են պայմաններ, որոնցում տեխնոլոգիական բիզնեսը չի կարող գործել։ Սթարթափները չեն ծնվում վախի և բռնության մթնոլորտում. Դրանք ծնվում են ազատության և բաց մթնոլորտում»,- գրված է նրանց նամակում։