«Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին 2-3 շաբաթների ընթացքում ագիտացիա էր կազմվում այդ ուղղությամբ, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից։ Եվ ասեմ, որ վարչական վարույթը բավարարող այդ 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված էր»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ինքը ռեկտորի նախկին թեկնածուին արդարացնում էր, մյուսին մեղադրում` Գոգյանն ասաց. «Դա հերքելու համար պարզապես մի բան ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի մեջ ինքս եղել եմ և ասել ենք, որ կան արտագրություններ»:

 

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանի վարչական բողոքները բավարարելուն, և ԲՈԿ նախագահի հրամանները անվավեր ճանաչելուն` Սմբատ Գոգյանն ասաց, որ այս որոշումները հնարավոր է վիճարկել դատական կարգով։

«Մենք նույնիսկ կհետաքրքրվենք, թե արդյոք հնարավոր է Կառավարությանը բողոքարկել այս որոշումը, որովհետև մեր կարծիքով՝ այն շատ սխալ է և խոցելի»,- ասաց նա։

Մանրանասները` տեսանյութում: