Ցավոք սրտի, ոչ բոլոր կանայք կարող են երեխա ունենալ: Սակայն սա չի նշանակում, որ նրանք չենք կարող մայրանալ: 

Այդպես եղել է Թրեյսի Սմիթի հետ, ով դեռևս լինելով դեռահաս խնդիր էր բացահայտել իր մոտ: Հիվանդության պարագայում կնոջ մոտ բացակայում է արգանդը:

Աղջկա մայրը միշտ անհանգստացել է այդ խնդրի համար: Այդ պատճառով էլ, երբ Թրեյսին հայտարարեց, որ ամուսնանում է, նրա մայրը առաջարկեց, որպեսզի ինքը փոխնակ մայր դառնա: Իհարկե, երիտասարդները կարող էին փոխնակ մայր վարձել, բայց որոշեցին, որ փոխնակ մայր դառնա ապագա տատիկը: 

Որպեսզի փախնակ մայր լիներ, Էմման ստիպված էր անցնել լիարժեք բուժզննում: Սակայն սեփական առողջության համար ռիսկերը նվազեցնելու համար նա նախ ստիպված է եղել կորցնել 38 կգ:

Կինը ԷԿՈ- ի ժամանակ 55 տարեկան էր: Զարմանալի է, որ բջիջը
առաջին իսկ տեղադրումից բեղմնավորվել է: Բնական ծննդաբերությունը հետաձգվեց, ուստի ստիպված էին կեսարյան հատում կատարել: Այսպիսով, հունվարի 16-ին ծնվել է գրեթե 4 կիլոգրամանոց լիովին առողջ աղջիկ: Նրան անվանակոչեցին Էյվի Շիան Էմմա Սմիթ:

Ներկայումս ծնողները զբաղված են երեխայի որդեգրման թղթերով:

Այդպիսի դեպքեր հաճախ են պատահում

Մոսկվայի շրջաններից մեկում այսպիսի դեպք է պատահել: 51-ամյա կինը իր աղջկա համար երեխա է ունեցել:

25-ամյա աղջկա մոտ ախտորոշումը հիասթափեցնող էր, նույնն էր, ինչ  նախորդ պատմության մեջ: Ամուսնանալուց հետո նա և իր ամուսինը մտածում էին երեխաների մասին: Այնուհետև աղջկա մայրը օգնության եկավ, և նա համաձայնեց երեխային ծնել իրենց համար:

51-ամյա կինը իր ողջ հղիությունը անցկացրել է բժիշկների հետազոտության ներքո: Այսպես, 38-րդ շաբաթում, կեսարյան հատման շնորհիվ տատիկը իր թոռնիկին ծննդաբերեց: Երեխան և տատիկը իրենց շատ լավ են զգում: