MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում 15.2 միլիոն անչափահասներից աշխատում է մոտ 890.000-ը: Այս մասին նշված է Թուրքիայի Վիճակագրական վարչության պատրաստած հաշվետվությունում:
Աշխատող անչափահասներից 292.000-ը կազմել են 6-14 տարեկանները, մոտ 600.000-ի տարիքն էլ կազմել է 15-17 տարեկան: Աշխատող անչափահասների ընդամենը 49 տոկոսն է շարունակում կրթությունը միջնակարգ դպրոցում, մինչդեռ մնացյալը չեն ստանում ուսուցում:
2012 թվականին Թուրքիայում աշխատող անչափահասների քանակն աճել է 3000-ով՝ 2006 թվականի հետ համեմատ: Աշխատող անչափահասների մոտ 66 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ մնացյալը՝ գյուղական տեղանքում:
Հաշվետվության համաձայն՝ աշխատող անչափահասների 44.7 տոկոսն աշխատում է գյուղատնտեսական ոլորտում, 24.3 տոկոսը՝ արդյունաբերական ոլորտում, 31 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում: