ՌԴ հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման կապակցությամբ իր Instagram-ում գրառում է կատարել՝ նրա հետ տեղի ունեցածը որակելով «քաղաքական հաշվեհարդար»։
«Չնայած նրան, որ վերջին տարիներին Ալեքսեյ Նավալնիից շատ կտրուկ խոսքեր եմ լսել, չնայած նրան, որ քաղաքական պայքարի նրա մեթոդներն ինձ միշտ չէ, որ հոգեհարազատ են եղել, այսօր ես ցանկանում եմ նրան իմ աջակցությունը հայտնել և ուժ մաղթել նրա մտերիմներին։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է։ Ալեքսեյը կարող էր կոպիտ խոսել հակառակորդի մասին և վիճաբանել նախկին դաշնակիցների հետ, բայց երբեք չի հարբել և թմրամիջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող։ Ես դեռ սարսափած եմ ինքնաթիռում նրա ձայնի տեսագրությունից․ պարզապես սարսափելի է»,- գրել է Սոբչակը։
Իր գրառման վերջում Սոբչակն առողջություն է մաղթել Նավալնիին՝ հուսալով, որ ընդիմադիր գործիչը «կհաղթի գլխավոր պայքարը՝ իր կյանքի համար պայքարը»։