Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բարձր մակարդակի «հոգատարություն» եւ «հումանիզմ» ցուցաբերել փախստականների նկատմամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվում կրկին տեղահան են անում փախստականներին, որի համար նրանց տրվել է ընդամենը երեք օր ժամանակ եւ չի տրվել այլ բնակավայր:
Արդյունքում, Բաքվի համալսարանի հանրակացարանում բնակվող փախստականները բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով՝ փախստականների համար կառուցված նոր շենքերում: Շրջանի ղեկավարության ներկայացուցիչները լսելով փախստականների պահանջները, խոստացել են ամենամոտ ապագայում քննարկել այդ բողոքները:
Ընդամենը վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Աբշերոնի շրջանի Մասազըր ավանում ներկա է գտնվել փախստականների համար թաղամասի բացման արարողությանը, իսկ այսօր այլ փախստականների փողոց են նետում իրենց բնակավայրերից: