ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արնաշաղաղ արջի քոթոթի լուսանկարներն ու տեսանյութը։ Հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանութուններում գրելով․ «Հարգելի պարոն Խաչատրյան, շնորհակալություն ենք հայտնում արագ արձագանքելու և ահազանգելու համար։ Կխնդրեի անձնական նամակի միջոցով տրամադրել որոշ տվյալներ, ինչպես օրինակ՝ դեպքի վայրը։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Բոլոր տվյալները կփոխանցվեն իրավասու պետական մարմիններին»,- գրել է Դավիթ Գրիգորյանը։