Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է, քանի որ կոտրել է ձեռքը լուրերը դիտելուց հետո բազկաթոռից անհաջող ոտքի կանգնելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քաղաքական գործչի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկի հայտարարությանը հղումով:
«Պարոն նախագահը երեկոյան հեռուստացույցով հետևում էր լուրերի թողարկմանը, և վերջում, երբ փորձել է ոտքի կանգնել, չի օգտվել ձեռնափայտից և չի դիմել պահակախմբի օգնությանը, նա սայթաքել է և կոտրել աջ ձեռքը»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեմանը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական ռազմական հոսպիտալ: Ներկայումս նա պատրաստվում է վիրահատության:
Չեխիայի 70-ամյա նախագահը նախկինում բողոքում էր ոտքերի հիվանդություններից: Բացի այդ, քաղաքական գործչի մոտ 2019թ.-ին արյան ցածր ճնշման և ջրազրկման հակում է հայտնաբերվել, որի պատճառով վերջին երկու տարիներին նա նիհարել է 20 կգ-ով, նշում է գործակալությունը: