Հայտնի է դարձել, թե որքան գումար են ռուս բլոգերներն աշխատում գովազդի վրա, եւ նրանցից ով է առաջատար։ «Forbes» ամսագիրը կազմել է Instagram-ի ամենաեկամտաբեր էջեր ունեցողների ցանկը։ Խոսքը 2 000 000-ից ոչ պակաս հետեւորդներ ունեցող հաշիվների մասին է։ Փորձագետները նրանց եկամուտը հաշվել են 2019թ.-ի մայիսից մինչեւ 2020թ.-ի ապրիլ ընկած ժամանակահատվածը։
Առաջին տեղում Քսենիա Սոբչակն է։ 38-ամյա հեռուստահաղորդավարուհին ու լրագրողը մեկ տարվա ընթացքում վաստակել է 1,48 մլն դոլար։ (Ընդ որում, այս նորությունն առհասարակ սենսացիոն չէ։ Ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում Սոբչակն ամուսնուց՝ Կոնստանտին Բոգոմոլովից տաս անգամ շատ է վաստակել)։ Եվ դա անկախ վերջերս տեղի ունեցած սկանդալներից, որոնց հետեւանքով հեռուստահաղորդավարուհին շատ գովազդատուների է կորցրել։
Երկրորդ տեղում երգչուհի Պոլինա Գագարինան է։ Նշված ժամանակահատվածում գովազդը նրան 890 000 դոլար եկամուտ է բերել։ Իսկ բլոգեր Իդա Գալիչը, որը 850 000 դոլար է վաստակել, ցանկի երրորդ տեղում է։