Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ), ներսում կուտակած անասնակեր և գոմաղբ (մոտ 60 քմ)։