Կանադայում տեղի ձկնորսները զարմացել են խորջրյա հրեշի որսով: Այս մասին հաղորդում է CBC-ը:
Ձկնորսներից մեկի խոսքով՝ տպավորիչ արտաքինով չճանաչված ձուկը ինչ-որ բանով նման էր բադակտուցի՝ մեծ քթի պատճառով, որը պատրաստված էր «կարծես ռետինից» և թևեր հիշեցնող լողաթևերից:
Այդ էակի տեսակը չեն կարողացել որոշել տեղի գործարանում, դրա համար էլ կանադացին լուսանկարը հրապարակել է ցանցում:
Պարզվել է՝ ավարը եղել է խորջրյա քիմեռ, որը համարվում է թունավոր օձ մեջքի հատուկ փշերի պատճառով: Բացի դրանից, այդ ձուկն ապրում է 200 մետրից ավելի խորության մեջ և բավականին հազվադեպ է հանդիպում: