Չինաստանի Գուանչժոուի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մեկ ժամից ավելի տևող ցերեկային քունը օրգանիզմի համար մահացու վտանգավոր է: Այս մասին ասվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ցերեկը մեկ ժամից ավելի քնում են, ունեն սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկ, ինչպես նաև մահվան բարձր ռիսկ:
Նրանք նշել են, որ ցանկացած տևողությամբ ցերեկային քնի ժամանակ մահվան ռիսկը մեծանում է միջինը 19%-ով: Ընդ որում, կանանց մոտ այդ ցուցանիշը կարող է հասնել 22%-ի, իսկ տղամարդկանց մոտ, որպես կանոն, տատանվում է 17%-ի սահմաններում:
Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով ավելի քան 20 գիտական աշխատանքներ և վերլուծելով 313 651 մարդկանց տվյալներ, որոնցից 39%-ը ցերեկը քնել է: