Ինչպես արդեն հայտնել էինք , Կասկադում երեկ երեկոյան անկարգություններ են եղել: Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքացիները ոստիկանների են ծեծել: 

ԼՈՒՐԵՐ.com-ը մանրամասները պարզելու համար, կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ երեկ արձանագրվել է խուլիգանության դեպք. «Երեկ ոստիկանությունում արձանագրվել է խուլիգանության դեպք, հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այդ դեպքով կա 2 ձերբակալված անձ»: