ՌԴ Բուգուլմա քաղաքում սպանվել է տեղի գործարար Եվգենի Դեդանինը: Երկու տարի առաջ` 2018-ին, վերջինս մահացու վնասվածքներ էր հասցրել իր տուն թափանցած երկու ավազակներին:
Գործարարին գնդակահարել են այսօր` կեսօրին: Եվգենին հոսպիտալացվել է, սակայն մահացել է հիվանդանոցում:
Դեդանինին սպանողը` 54-ամյա Արայիկ Միրզոյանը, ձերբակալվել է Նեֆտյանիկով փողոցում:
Նշվում է, որ Արայիկն ատրճանակն ուղղել է նաև գործարարի մոտ կանգնած ականատեսի վրա, սակայն չի կրակել: