Մեր զրուցակիցն է արվեստագետ Սահակ Պողոսյանը
Սահակ, ակտիվորեն մասնակցում եք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին: Ի՞նչ եք կարծում, ապրիլի 9-ին իսկապե՞ս նոր Հայաստան ենք ունենալու:
Նոր ու հին Հայաստան ձևակերպումը չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում նոր կամ հին Հայաստան, պարզապես մենք պետք է փորձենք ամեն հաջորդ օրը նախորդից լավը դարձնել: Երբ հանրությունը նման խնդիր ձևակերպի, Հայաստանն ինքնին կփոխվի: Բայց ասել, որ ապրիլի 9-ից հետո բոլորովին նոր Հայաստանում ենք ապրելու, աբսուրդ է: Առհասարակ, մեր երկրում նախագահական ընտրությունները կարծես լակմուսի թուղթ լինեն, քանի որ հենց նախագահական ընտրությունների ժամանակ ակնհայտորեն արտահայտվում են մեր երկրի բոլոր բացասական, վատ կողմերը, այդ օրերին ջրի երես է դուրս գալիս ամեն ինչ, կարծես կուլմինացիոն կետ է դառնում: Նախորդ նախագահական ընտրություններին եթե ականատես եղանք թատերականացված գործողությունների, այս վերջինն ընդհանրապես կրկես էր: Բավական է հիշել նախագահի թեկնածուներին, նրանց կարգախոսները, արարքները, հասկանալու, որ ամեն ինչ կրկես է հիշեցնում: Եվ սա գալիս է դեռ 96 թվականից, երբ Վազգեն Սարգսյանը մի այսպիսի արտահայտություն արեց՝ հարյուր տոկոսով էլ ընդդիմությունը հաղթի, մենք իշխանությունը չենք տա: ՀՀ նախագահի առաջին ընտրությունն ամենանորմալն էր, դրանից հետո ընտրությունները սկսեցին զավեշտի վերածվել: Վազգեն Սարգսյանի այդ արտահայտությունը պատահական չէր, դա գալիս էր կռված տղաների հոգեբանությունից, այսինքն՝ մեր դեմ խաղ չկա: Հիմնական խնդիրը կռված տղաների դեմ խաղ չլինելն է: Պատճառը՝ կռված տղաների մասին օրենք չընդունելն է: Աշխարհի նորմալ երկրներում կան այդպիսի օրենքներ՝ արյան գին անվանումով: Այսինքն՝ պատերազմ ի մասնակիցները կանխավ գիտեն՝ զոհվելուց հետո իրենց ժառանգներն ինչ կարող են ստանալ կամ իրենց՝ պատերազմից վերադառնալուց հետո՝ վիրավորված կամ ոչ վիրավոր, երկիրը ինչ է պարտական: Պատկերացրեք ԱՄՆ-ում Բեն Լադենին ոչնչացնելուց հետո գար ասեր՝ գիտեք ինչ, տղերք, Վաշինգտոնի մարզը ինձ պետք է տաք, կամ ասեր՝ Նյու Ջերսի նահանգն իմն է, որովհետև ես հերոս եմ: Նրանցից յուրաքանչյուրի կատարած քայլը կարգավորվում է օրենքով:
Մեր իրականության մեջ պատկերացրեք նոր պատերազմ, որը կծնի նոր հերոսներ, և քանի որ մինչև հիմա չկա օրենք նրանց մասին, կսկսվի հակադրություն հների և նորերի միջև: Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ նախագահական ընտրությունների ժամանակ իրավիճակը տնօրինում են ուժային կառույցները: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ հանկարծ հաղթեց մեկը, ով «կռված տղա» չէ, և մյուս՝ «կռված թևը» հայտնվեց մի վիճակում, որ պետք է այս մարդու հետ հաշվի նստի, հարցեր լուծի: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ հասկացավ, որ ուժայինների հետ չի կարող հարց լուծել, եւ որոշեց ստրատեգիական նոր ճանապարհով գործել: Ես չեմ կասկածում Րաֆֆի Հովհաննիսյանի ազնվության վրա, որովհետև ինքն ի վերջո սովետական մարդ չէ, ուրիշ արժեքների կրող է, և նրան դեռ չեն կարողանում փչացնել, նշանակում է՝ ինքը բարոյական նկարագիր ունեցող մեկն է:
Որքանո՞վ եք արդյունավետ համարում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած պահանջները:
Նա այլ ելք չուներ: Նա փորձեց օգտագործել իր հնարավորությունների այն փոքր հատվածը, որը կարող էր օգտագործել: Նա փորձեց բարոյական նորմերի վրա կառուցել իր ստրատեգիան, ոչ քաղաքական: Նա փորձեց օգտագործել բարոյական այն նորմերը, որոնք մեր ժողովրդի մոտ ընդունված են, իսկ բարոյական նորմերը մեզ մոտ եկեղեցական բարոյական նորմերն են, ոչ աշխարհիկ, որովհետև հայերը գրեթե ոչինչ չեն հասկանում աշխարհիկ բարոյական նորմերից: Ավանդականորեն, մեզ մոտ ընդունված է, որ բարոյականը եկեղեցու արժեքներն են, եկեղեցու թելադրած, դավանած և քարոզած արժեքները: Եվ պատահական չէր, որ հրապարակում նա ասաց՝ միայն իմ դիակի վրայով Սերժ Սարգսյանը կերդվի Վեհամոր Ավետարանի վրա: Նա ուզում է ասել՝ ազգը 1700 տարի առաջնորդվել է այս բարոյական նորմերով, եւ Սերժ Սարգսյանը, որը չի ընտրվել և երդվում է Վեհամոր Ավետարանի վրա, ինքն արդեն խախտում է ամբողջ ազգի բարոյական նկարագիրը: Րաֆֆին մտածում էր, որ եկեղեցին կկանգնի իր թելադրած բարոյականությունների թիկունքին: Բայց եթե մենք ուզում ենք դառնալ աշխարհիկ պետություն, մենք պետք է Սահմանադրության վրա երդվենք: Աստվածաշունչը արդեն գալիս է որպես երկրորդ կոմպոնենտ, նշանակում է եկեղեցին պետք է արդեն մասնակցություն ունենա քաղաքական գործընթացներին, մինչդեռ եկեղեցին դրան պատրաստ չէ, այն սերտաճել է իշխանության հետ: Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, հասարակության վրա ոչ մի ներգործություն չի ունենում, ինչպես սահմանադրությունը չի աշխատում:
Սահակ, այս իրավիճակում ելքը ո՞րն է, ըստ Ձեզ՝ ստվերային իշխանություն ունենալո՞վ կհասնենք փոփոխությունների, թե իշխանությունը կիսելով:
Ստվերային իշխանության ձևավորումը թեև լավ գաղափար է, բայց այս իրավիճակում անհնար է, մեզ մոտ չի հասունացել, որ հնարավոր լինի իշխանությունից անկախ, բայց գործող իշխանության մարմիններ լինեն: Այն մարդիկ, ովքեր ասում են՝ պետք է ստեղծվի ստվերային կառավարություն, այլընտրանքային կամ քաղաքացիական իշխանություն, լավ կլիներ մտածեին ինչպես ստեղծել քաղաքացիական իսկապես ուժեղ արհմիություններ, որոնք կարողանային ճնշում գործադրել իշխանությունների վրա, ինչն ըստ էության այս տարիներին փորձեցին իրականացնել քաղաքացիական նախաձեռնությունները՝ ճնշում գործադրելով որոշակի արդյունքներ գրանցել:
Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի իշխանությունից, բայց գոնե այդ իրավիճակում նա կարող է, և եթե ցանկանում է իրավիճակ փոխել, պետք է անի քայլեր, այլապես այս անարյուն քայլերն ի վերջո կհանգեցնեն արյունոտ հեղափոխության, որը ցանկալի չէ որևէ մեկի համար: Պահանջները, որոնք Րաֆֆին է դնում, շատ հստակ են, արդարադատության, մարզային կառույցների ղեկավարների փոփոխության հարցն է, որովհետև նախևառաջ պետք է փոխվի դատաիրավական համակարգը, որը պետք է լինի պետությունից անկախ: Որևիցե երկրում եթե դա արված չէ, այդ երկիրը չի կարող ոչ դեմոկրատական լինել և ոչ էլ զարգացում ունենալ:
Այսօր մեր հասարակության մեջ շատ քիչ տոկոսն է սեփական վախերը հաղթահարել, մնացածը վախենում են կորցնել այն, ինչ ունեն, նույնիսկ վախենում են կորցնել այն, ինչ չունեն: Վախը հզոր զգացում է, և այդքան հեշտ չէ դրանից ձերբազատվել, և չես էլ կարող մեղադրել այն մարդկանց, որոնք վախենում են, վախը բնազդային զգացում է: Մարդիկ բոլորն ուզում են լավ ապրել: Բայց քանի՞ հոգի է ուզում ճիշտ ապրել, որովհետև լավ ապրելու և ճիշտ ապրելու տարբերություններն էլ մարդիկ չգիտեն: Մարդուն հարցնում ես՝ ինչ է ուզում, այնքան պարզ բաներ է ասում: Ավելին՝ հիմնական խնդիրն այն է, որ մարդն այսքան պարզ բաներ ուզում է ունենալ առանց աշխատանքի, ուզում է, որ մեկն իրեն նվիրի:
Մենք փորձում ենք միայն հողային տարածք կառուցել, որտեղ չենք փորձում գեներացնել ապագային միտված ոչ ժամանակակից մշակույթ, ոչ ժամանակակից արժեքներ, որովհետև մենք անընդհատ խոսում ենք մեր անցյալից, անցյալից էլ խոսում ենք ոչ աշխարհիկ, այլ եկեղեցական արժեքների մասին, և դրա համար էլ չենք պահպանել աշխարհիկ որևէ բան: Երևանի ամենահին շենքը երևի 50 տարվա պատմություն ունի, հարյուր տարվա շենք էլ չթողեցին, մենք կարծես աշխարհիկի թշնամին ենք, մենք աշխարհիկ արժեք չենք կարողանում պահել:
Պատճառը կռված տղաների մասին օրենք չընդունելն է
11:18 - 3.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
21/01/13 10:22
Հիմա Ուգո Չամեսը մահացելա, թե չի մահացել?
30/08/24 10:55
Հուսամ՝ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան Պողոսյան
19/08/24 10:36
Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել․ Թևան Պողոսյան
08/07/24 12:45
Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան
17/06/24 19:17
ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
23/05/24 18:22
Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու․ Արարատ քահանա Պողոսյան
25/04/24 11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
22/10/23 13:29
Արցախի պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել, այդ թվում և վարչական շրջանների աշխատակազմերը. Արա Պողոսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան