Բրազիլիայի ափին սատկած մագելանյան պինգվին են հայտնաբերել, որը շնչադիմակ էր կուլ տվել, հաղորդում է El Mundo-ն:

 

Պինգվինը հայտնաբերվել է Սան Պաուլու նահանգի հյուսիսում գտնվող Ժուկեխի լողափում: Դիահերձումից հետո կենդանու ստամոքսում N95 մոդելի սև գույնի դիմակ են հայտնաբերել:

Տեղի գիտնականների կարծիքով, սա, հավանաբար, կենդանու մահվան առաջին դեպքն է պաշտպանիչ դիմակ կուլ տալու հետևանքով: